Ֆրանսիայի կառավարությունը Բարոզուին կոչ է արել հրաժարվել Goldman Sachs–ում աշխատանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի կառավարությունը Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին կոչ է արել հրաժարվել ամերիկյան Goldman Sachs բանկում պաշտոնից։ Ֆրանսիայի կառավարությունը Բարոզուի մտադրությունը սկանդալային է որակել, հայտնում է Reuters–ը։
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի խոսքով՝ դա Բարոզուի կողմից սխալ քայլ է եւ վատ ծառայություն Եվրամիությանը մի շրջանում, երբ վերջինս հատկապես աջակցության կարիք ունի։
Նրա խոսքով՝ այդ քայլը բարձրացնում է շահերի բախման ու ԵՄ նախկին պաշտոնյաների համար կանոնների խստացման հարցը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



