Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«X-Factor 4» նախագիծը կլինի սեպտեմբերին՝ հայտագրումը մինչև հուլիսի 18-ն է. պրոդյուսերը մանրամասներ է հայտնում

ԼԱՅՖ

Այս օրերին տեղի է ունենում «X-Factor 4» նախագծի հայտագրման փուլը. Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց  նախագծի պորդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը.

«Այս պահին ընթանում է հայտագրման փուլը, որն ուղեկցվում է մարդկանց շատ ակտիվ հոսքով: Հայտագրությունը կտեւի մինչեւ հուլիսի 18-ը, այսինքն՝ դեռ ժամանակ կա եւ ցանկացողները, եթե 16 տարեկանը լրացել է,  կարող են իրենց դիմումները ներկայացնել: Կոնկրետ մենք սպասում ենք, որ հետաքրքիր ու տաղանդավոր մասնակիցներ կունենանք, քանի որ երկու տարի անցել է նախորդ «X-Factor»-ից ու ըստ իս՝ բավականին շատ տաղանդավոր երեխեք սպասում էին այս մրցույթին: Ընդ որում՝ այս ընթացքում հազարավոր նամակներ ենք ստացել հարցով, թե ե՞րբ ենք վերսկսելու մեր երաժշտական նախագծերը, հետեւաբար հետաքրքրությունը կարծես թե մեծ է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորն ու հավելեց,

«Իսկ արդեն հուլիսի 20-ից կսկսենք քասթինգների նկարահանումները, որն էլ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը: Այնպես որ սեպտեմբերի կեսից արդեն հեռուստադիտողը կարող է հետեւել սպասված «X-Factor 4»-ին»:

Ի դեպ՝ պրոդյուսերի խոսքով այս տարի նախագիծը ֆորմատային փոքրիկ փոփոխությունների կենթարկվի.

«Ամեն անգամվա նման՝ այս տարի էլ նախագծում ֆորմատային փոքրիկ փոփոխություններ կլինեն, որոնք կիրականցվեն անգլիացիների կողմից, քանի որ սա իրենց հեղինակային նախագիծն է: Իհարկե, փոփոխությունների մասին չեմ խոսի, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի»:

«Նախագծի ժյուրիի կազմում եւս որոշ փոփոխություններ կլինեն, որոնց մասին ավելի ուշ կհայտնենք: Միայն կարող եմ նշել, որ Գարիկը կշարունակի նստել ժյուրիի աթոռին, իսկ  Գիսանե Պալյանը հանդես կգա որպես նախագծի երաժշտական պրոդյուսեր»,- նշեց Աննա Թադեւոսյանը:

Ի դեպ՝ «X-Factor 4»-ը կլինի ավելի շքեղ բեմում, ինչպես նաեւ տեխնիկապես գերհագեցած, ինչի արդյունքում երաժշտական նախագծին հետեւելը հեռուստադիտողի համար էլ ավելի հաճելի կլինի: Աննա Թադեւոսյանի խոսքով՝ առաջիկա քասթինգներին նախագծի անգլիացի պրոդյուսերը եւս ներկա կլինի ու կհետեւի ողջ նկարահանումներին եւ մոնտաժային աշխատանքներին:

Հետաքրքրվելով, թե երկարաժամկետ լռությունը ինչի՞ հետ էր կապված, պրոդյուսերը պարզաբանեց.

«Երաժշտական նախագիծ «Շանթ» հեռուստաընկերությունը ամեն տարի էլ իրականացրել է, սակայն կոնկրետ «X-Factor»-ի երկու տարվա դադարը պայմանավորված էր նրանով, որ մենք իրականացնում էինք  «Պրեմիերա» նախագիծը, որը «Շանթի» սեփական նախագծին է ու միջազգային շուկայում արդեն իր շուրջ հետաքրքրություն ունի: Բացի այս «Ժողովրդական երգիչ - նոր ուղի» մեծ համերգային ծրագիր մշակվեց ու երաժշտական առումով կենտրոնացել էինք այդ ծրագրերի վրա: Սրանից էլ զատ՝ ընդհանուր ոլորտում մի պահ եկավ, երբ երաժշտական նախագծերը շատ էին ու դադարի կարիք իսկապես կար, քանի որ այդքան երիտասարդ կատարողներ թերեւս չունենք, ովքեր կկարողանան այդքան շատ նախագծերի միաժամանակ մասնակցել»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան