ՌԴ ներկայացուցիչ. Ուկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն չկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն չկա, այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել Մինսկի համաձայնությունների քաղաքական բաժինը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքով՝ նախեւառաջ հարկավոր է քաղաքական կարգավորման հասնել՝ Մինսկի համաձայնությունների հիման վրա: Գրուշկոն հավելել է, որ դրա համար տարբեր մեխանիզմներ կան:
«Ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է Կիեւի իշխանությունների՝ նախանշված քայլերն իրականացնելու ունակությունից: Ամեն դեպքում, Ուկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն գոյություն չունի»,- ասել է դիվանագետը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



