ՌԴ-ն նոր բալիստիկ հրթիռ կստեղծի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկադեմիկոս Մակեևի անվան հրթիռային պետական կենտրոնը նոր պետպայմանագրի շրջանակում կստեղծի բալիստիկ հրթիռ, որը, ըստ ամենայնի, նախատեսված է լինելու ատոմային սուզանավերի համար:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, նորույթը կարող է օգտագործվել 5-րդ սերնդի «Հասկի» տեսակի սուզանավերի համար:
Կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դեգտյարը մանրամասնել է, որ ներկայում հաստատության մասնագետները Պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում են մի քանի ցամաքային ու ծովային բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներ:
Նշվում է, որ նոր ծովային բալիստիկ հրթիռը կարող է փոխարինելու գալ «Բուլավա» տեսակի հրթիռներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



