Հալեպում հրթիռակոծվել է Սբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, եկեղեցին կանգուն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:
Բարեբախտաբար, վնաս չի կրել նաև եկեղեցուն կից Կրթասիրաց Սբ Չեմպարճյան վարժարանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



