Լիոնել Մեսսին վայելում է ընտանեկան հանգիստը չնայած 21 ամսվա կալանավորման վճռին
ՖՈՏՈՖուտբոլիստ Լիոնել Մեսսին վայելում է կյանքը:
Այո՛, նրան վերջերս մեղավոր են ճանաչել հարկային խարդախության մեջ, սակայն այդ ամենը ֆուտբոլիստին բացարձակապես չի հուզում: Մեսսին և նրա կին Անտոնելլա Ռոկուցոն հանգստից լուսանկարներ են հրապարակել, որտեղ ֆուտբոլիստը գրկել է իր երկու որդիներին՝ Տիագոյին և Մատեո Մեսսիին: Ընտանիքը իրենց հանգիստը վայելում է Իբիցայում՝ շքեղ զբոսանավի վրա: Ռոկուցոն նկարը վերնագրել էր. «Իմ տղաները: Ձեզ անչափ շատ եմ սիրում: Ես հրաշալի ընտանիք ունեմ:»
Մեսսիի կինը ևս մեկ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել, որտեղ նա և Մեսսին նայում են մայրամուտին:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի խաղացող Մեսիին և նրա հայր Խորխե Հորացիո Մեսսիին դատախարտել էին 21 ամսվա բանտարկության հարկային խարդախության համար: Սակայն ըստ իսպանական օրենքների հարկային խարդախության համար երկու տարուց պակաս բանտարկությամբ դատապարտվածներին կարելի է պայմանական ազատում տալ: Դատարանը նաև Մեսսիից պահանջել է 2.2 միլիոն դոլար տուգանք:
Այնուամենայնիվ, Մեսսին և իր հայրը չեն ընդունում իրենց հանցանքը և պատրաստվում են բողոքարկել: Նրանք դեռ հաղթելու մեծ հույսեր ունեն չնայած նրանց դեմ շատ ապացույցներ կան:
Անհանգստանալու ժամանակ Մեսսին դեռ կունենա. հիմա հանգստի ժամանակն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: