Կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Լեւ Դուրովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքից հեռացել է ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը: Նա մահացել է Մոսկվայում, երկարատեւ հիվանդությունից հետո:
Իր կյանքի վերջին երկու շաբաթները նա անցկացրել է հիվանդանոցում: Դուրովին հիվանդանոց էին տեղափոխել կաթվածի կասկածանքով, բայց ավելի ուշ «սրտի սուր անբավարարություն» ախտորոշում էին տվել:
Մահից մեկ օր առաջ դերասանին վիրահատել են, որից հետո նա ընկել է կոմայի մեջ: Բժիշկները շարունակել են բոլոր ջանքերը գործադրել, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել փրկել Լեւ Դուրովի կյանքը,հաղորդում է НТВ-ն:
Լեւ Դուրովը ծնվել է 1931 թվականին: Դուրովների ընտանիքը պատկանում է կրկեսի արտիստների հայտնի դինաստիային: Կինոյում Դուրովն սկսել է նկարահանվել 1954-ից եւ խաղացել է ավելի քան 160 դեր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



