ԵՄ հանձնակատարը Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատում է ակնկալում մինչև հոկտեմբեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հանը նման հայտարարություն է արել վրացական Բաթում քաղաքում «Վրաստանի եվրոպական ուղին. Կայունության, զարգացման և բազմազանության միությունը» խորագրով միջազգային համաժողովի բացման ժամանակ:
ԵՄ հանձնակատարը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրամիության խորհրդին երաշխավորել էր հրատապ կարգով քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



