Ստամբուլում 3,5 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Հայդարփաշայի նավահանգստում խարիսխ գցած նավում հատուկ գործողության ժամանակ 3,5 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզությունը տվյալներ է ստացել, որ Լիբիայից Ուկրաինա մեկնած բեռնատար նավը հետդարձի ճանապարհին Ստամբուլում պետք է մեծ քանակությամբ մաքսանենգ ծխախոտ թողեր։
Թուրքական ոստիկանությունը հետեւել է նավի երթուղուն եւ թուրքական ջրերը մտնելուն պես՝ հատուկ գործողություն է սկսել, որի ընթացքում էլ նավից հայտնաբերվել են 28,5 մլն լիրա (9 մլն դոլար) մաքսային արժեքով 3,5 մլն տուփ ծխախոտ։
Նավի անձնակազմի 6 անդամները ձերբակալվել են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



