Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2 երկրները հետաքրքրված են ռազմատեխնիկական բնույթի համագործակցության զարգացմամբ:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, իր խոսքում Ալիևն ընդգծել է համատեղ արդյունաբերական համալիրի ստեղծման կարևորությունը:
«Ուկրաինան և Ադրբեջանը հետաքրքրված են նավթի տեղափոխման համար Օդեսա-Բրոդի նախագծի իրականացման հարցով»,-նշել է Ալիևը:
Մինչդեռ Պորոշենկոն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում «Ան-178» բեռնատար ինքնաթիռների համատեղ արտադրամաս կառուցելու հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ 2 երկրների միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային, մաքսային, ինչպես նաև մշակույթի ու արվեստի ոլորտներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



