Երեխան դաս էր անում Մաքդոնալդսի բակում. այս լուսանկարը փոխեց նրա կյանքը
ԼԱՅՖInchUzem.am- ը գրում է.
Այս լուսանկարը, որն արվել է ֆիլիպինյամ Մանդաու քաղաքում, տարածվել է ողջ համացանցում: Ուսանողուհի Ջոյս Տորրեֆրանկան տուն էր վերադառնում երեկոյան, երբ տեսավ մի անտուն տղայի, ով ստիպված էր դաս անել փողոցում՝ Մաքդոնալդսի շրջակայքում: Նա ոչ մի տեղ չուներ գնալու, սակայն…
Աղջիկը լուսանկարեց տղային և այն արագ տարածվեց համացանցում՝ հուզելով բազմաթիվ մարդկանց: Տեղական լրատվամիջոցները փորձեցին գտնել տղային և դա նրանց հաջողվեց: Պարզվեց, որ տղայի անունը Դենիել է, նա սովորում է 3-րդ դասարանում: Նրա մայրն աշխատում է ռեստորանում: Նրանց տունն այրել էր և նրանք ստիպված գիշերում էին որտեղ պատահի:
Նրանց հրավիրեցին ռադիոհաղորդման, որտեղ նրանք պատմեցին իրենց պատմությունը: Տղան ասաց, որ ցանկանում է դառնալ ոստիկան, ինչպես իր հանգուցյալ հայրը: Այս հաղորդումից հետո աշխարհի բոլոր ծայրերից նրանց օգնության ձեռք մեկնեցին թե բարեգործական կազմակերություններ, թե պաշտոնատար անձինք և թե սովորական մարդիկ: Ահա թե ինչպես մի լուսանկարը կարող է մարդկանց կյանք փրկել:




