ԻՊ-ն հավաստել է իր պարագլուխներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի մահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը հայտնի Է որպես Ումար աշ Շիշանի, ոչնչացվել Է Իրաքի Էշ Շիրքաթ քաղաքի մերձակայքում: Այս մասին հաղորդել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված մի գործակալություն:
Պենտագոնի տվյալներով՝ ծնունդով Վրաստանից Թարխան Թայմուրազի Բատիրաշվիլին ոչնչացվել Է տակավին 2016 թվականի մարտին Սիրիայի հյուսիս - արեւելքում իրականացված գործողության ժամանակ՝ օդից կատարված հարածով: Ավիահարվածը հասցվել Է մարտի 4-ին Սիրիայի Էշ Շադդադի քաղաքի շրջանում, որը գտնվում Է Հասեքե վարչական կենտրոնից 60 կիլոմետր (Դամասկոսից 612 կիլոմետր) հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



