Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիետայի ցանկալի արդյունքները կախված են մեր գեներից

ԼԱՅՖ

Գիտնականները փորձ են անց կացրել տարբեր կենդանիների վրա և փորձել են հասկանալ, թե ինչպես է սնունդը ազդում տարբեր գեներ ունեցող կենդանիների վրա: Փորձը ցույց է տվել, որ չկա իդեալական դիետա, որ կարող է որևէ մեկին օգնել առողջ լինել և քաշ կորցնել:

Հետազոտողները մկների չորս խմբի տարբեր տեսակի սննդակարգերով են կերակրել՝ արևմտյան, ճապոնական, միջերկրածովյան և Ատկինի սննդակարգին պատկանող շատ ճարպ և քիչ ածխաջրածին պարունակող սնունդով: Միջերկրածովյան սննդին ավելացվել էր կարմիր գինու էքստրակտ, իսկ ճապոնականին՝ կանաչ թեյի էքստրակտ, որպեսզի սննդակարգը ավելի մոտ լիներ մարդկանց սովորական սննդակարգին:

Մկները կարող էին ուտել այն ամենն, ինչ ցանկանում էին: Գիտանականները որոշում էին միայն ուտելիքի չափը, որ մկները պետք է ընդունեին:

Վեց ամիս անց հետազոտողները պարզեցին, որ մկների մի ցեղատեսակը արևմտյան սնունդ ուտելուց գիրացել էր և լյարդի հիվանդություն ձեռք բերել, սակայն ոչ մի առողջական խնդիր չէր ունեցել Ատկինի սննդակարգից:

Մկների մեկ այլ ցեղատեսակ գիրացել էր Ատկինի սննդակարգին հետևելուց և ուներ նյութափոխանակության խնդիրների նախանշաններ, սակայն արևմտյան դիետայի հետ կապված ոչ մի խնդիր չուներ:

Հետազոտողներից մեկը՝ Նորթ Քարոլայնի համալսարանի դոկտոր Ուիլլիամ Բարինգտոնն ասաց. «Որոշ դիետաների առողջարար հատկությունները, ինչպես նաև ռիսկերը շատ են ընդհանրացվում: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ դիետայի ազդեցությունը կարող է կախված լինել դիետա պահող անձի գենետիկական ստրուկտուրայից, ինչն էլ նշանակում է, որ ամեն մարդ ունի սննդակարգ, որ իրեն կարող է օգտակար լինել: Մենք հույս ունենք ապագայում ավելի խորը ուսումնասիրել սա և հասկանալ, թե ինչպես են գենային ֆակտորները ազդում օրգանիզմի՝ դիետայի տրվող պատասխան ռեակցիայի վրա:»

Հետազոտությունը պարզեց, որ տարբեր պատճառներ կային, որ մկների տարբեր տեսակները գիրանում էին:

«Հատուկ սննդակարգեր ունեցող մկները ավելի շատ կալորիաներ էին ուտում, և այդ իսկ պատճառով գիրանում էին: Սակայն,այլ դիետաների հետևող մկները ավելի քիչ էին ուտում, սակայն միևնույն է գիրանում էին,» - ասում է դոկտոր Բարինգտոնը:

Օրինակ, Ատկինի սննդակարգի շնորհիվ բոլոր ցեղատեսակի մկներն էլ առանց որևէ գործողություն անելու կալորիաներ էին կորցնում, մինչ այդ նույն դիետան պահող մկներից որոշները անչափ շատ էին ուտում և գիրանում:

Այսպիսով՝ դոկտոր Բարինգտոնն ասում է. «Մարդկանց և մկների մոտ նյութափոխանակության և գենետիկ նմանությունն օգնում է մեզ հավատալ, որ տարբեր դիետաներին տարբեր պատասխան ռեակցիաներ տալը նաև կնկատվի մարդկանց մոտ: Քանի որ գոյություն ունեն տարբեր դիետաներ ամեն անհատի համար, հետևաբար սա ընդգծում է սնուցման ճշգրտման կարևորությունը, որով հատուկ սննդակարգ կստեղծվի յուրաքանչյուր անհատի համար:»

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան