Elephant Festival Jaipur. Փղերի փառատոն՝ Հնդկաստանում (լուսանկարներ)
ԼԱՅՖԻնչպես տեղեկացնում է Past.am-ը, ամեն տարի Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջայպուր քաղաքում անցկացվում է գունագեղ մի փառատոն՝ Փղերի փառատոնը: Դա Հնդկաստանի ամենանշանակալի իրադարձություններից է, այդ տոնին մասնակցելու համար Ջայպուր են ժամանում հազարավոր այցելուներ՝ տեսնելու վառ հագուստներով զարդարված փղերին:
Փղերի փառատոնն անցկացվում է ամեն տարի լիալուսնին՝ մարտ-փետրվար ամիսներին:
Փղերը մեծ դեր են խաղում հնդկական հասարակությունում: Կենդանիները ներկա են արարողությունների բացմանը, հարսանիքներին, կրոնական տոներին: Այս հսկայական կենդանիները պատվավոր հյուրեր են ցանկացած օր:

Elephant Festival Jaipur-ի ժամանակ փղերը հյուրերից դառնում են իրադարձության իսկական հերոսներ: Նրանց տերերը լվանում ու կենդանիներին զարդարում են ներկերով:

Ֆրանսիացի լուսանկարիչ ու ճանապարհորդ Չառլզ Ֆրեջերը հետաքրքիր լուսանկարներ է արել փառատոնից:











