Կանադայում ոչ մեծ օդանավ է կործանվել. օդաչուն զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադական Սասկաչեւան նահանգում ոչ մեծ ուղեւորատար օդանավ է կործանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Հոի քաղաքից ոչ հեռու: Օդանավում միայն օդաչուն է եղել, նա տեղում մահացել է: Նրա անունը, ինչպես նաեւ աղետի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կանադայի տրանսպորտի նախարարությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



