Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ջիպոտ» մոդելները հասան ԼՂՀ ԱԱԾ-ին, իսկ ՊԲ «երջանիկ» գեներալի անունը գաղտնի է պահվում.«Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՂՀ կառավարությունը հուլիսի 8-ին Ազգային օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունն է ներկայացրել այն մասին, թե ինչ նվիրատվություններ են ստացվել ԼՂՀ հակամարտության գարնանային թեժացման օրերին՝ ապրիլից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, եւ ինչպես է բաշխվել օգնությունը, նաեւ գաղտնի տեղեկություններ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ։ 

Քանի որ բաշխման գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ՝ բացասական եւ դրական արձագանքներ կային, ստացված օժանդակության ամփոփ պատկերը ԼՂՀ կառավարության աշխատակազմն ուղարկել է նաեւ ԶԼՄ-ներին։ Ըստ այդմ, հուլիսի 1-ի դրությամբ մոտ 7 հազար մարդ եւ կազմակերպություն մոտ  2 մլրդ. 335 հազար դրամ է փոխանցել կառավարության հատուկ հաշվեհամարին, մոտ 3 մլն. դոլար, 173 հազար, 728 եվրո եւ 62 հազարից ավելի ռուբլի։ Ընդհանուր գումարային մուտքը կազմել է մոտ 4,562,175,600 դրամ:

Դրա մեծ մասը ծախսվել է  ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացման համար, եւ մոտ 200 մլն. ուղղվել է զորակոչված քաղաքացիների եւ կամավորականների դրամական աջակցությանը։

Արցախի Հանրապետություն նաեւ սնունդ, սարքավորումներ, ավտոմեքենաներ են գնացել, որոնք բաժանվել են պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ԱԱԾ-ին եւ Արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 97 մեքենա բաժին է ընկել ՊԲ-ին, հիմնականում UAZ-452 մակնիշի, որոնք ժողովուրդն անվանում է буханка:

Նվիրաբերված ամենալավ ավտոմեքենան՝ միակ Nissan Patrol-ը, թե բանակի գեներալներից ում է բաժին ընկել, կառավարությունում չեն գաղտնազերծում, ասելով․ «Գուցեեւ  գեներալի չլինի, այլ կոնկրետ նպատակով կիրառվելիս լինի: Մենք տվել ենք բանակին, իրենք են որոշում, թե ինչ նպատակով են կիրառում։ Ճիշտ էլ չէ այդքան մանրամասները բացել։ Վտանգավոր էլ է ասել, թե որ մեքենան ում է տրված անձնապես, առավել եւս, որ ադրբեջանցիները թիրախավորում էին բարձրաստիճան սպաների մեքենաները»։

Փաստորեն, մեքենաները բաժանվել են բարձրաստիճան սպաներին, որոնք առանց այդ էլ շատ մեքենաներ ունեն։ ԱԱԾ-ն վերցրել է «ջիպոտ» մոդելները՝ մեկ հատ UAZ patriot, երկու հատ UAZ Pik Ap։ 22 հատ ավտոմեքենա ուղարկել են ԼՂՀ շրջանների վարչակազմերին։ 4 հատ մեքենա ստացել են պետական այլ մարմինները, եւս 4-ը, որոնց թվում է նաեւ մի  հասարակ NIVA, դեռ չեն բաժանել։ Սննդի եւ տնտեսական ապրանքների տեսականին չեն մանրամասնում, ուղղակի գրված է ՝ 120 հազար տուփ, 10 հազար արկղ, 527 հազար հատ, 173 հազար շիշ ըմպելիք եւ այլն»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինել