Սիրտս ցավում է ցանկացած ողբերգության համար. Քլոե Քարդաշյանը՝ Նիսում ահաբեկչության մասին
ՖՈՏՈՀուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիան ցնցեց Նիսում կատարված ահաբեկչությունը։ Բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի։
Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերն արդեն սկսել են իրենց աջակցությունը հայտնել ահաբեկչությունից տուժածներին։ Քլոե Քարդաշյանը գրառումներ է կատարել Twitter-ում եւ Instagram-ում ՝ աղոթելով աշխարհի, մարդկության եւ խաղաղության համար։
«Սիրտս ցավում է ցանկացած ողբերգության համար։ Սարսափելի է։ Իմ մտքերն ու աղոթքները ձեզ հետ են»,- գրել է Քլոեն՝ ավելացնելով #PrayForNice #PrayForTheWorld #PrayForHumanity հեշթեգերը։
Իսկ Instagram-ում 32-ամյա հեռուստաաստղը հրապարակել է հետեւյալ լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել է.
«Եւս մեկ տխուր գրառում։ Աստված լսում է մեր աղոթքները։ Աղոթենք Նիսի, մարդկության եւ խաղաղության համար»։
Աղբյուրը` NEWS.am STYLE