Թուրքիայում ոստիկանական կենտրոնի վրա հարձակում է իրականացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով վիրավորվել են հարակից տան տանիքում գտնվող 40-ամյա մի մարդ և նրա 10-ամյա որդին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Երեխայի կյանքը վտանգված է:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` հարձակման հեղինակները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն են, ում հայտնաբերելու նպատակով Սիիրթում գործողություն է սկսվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



