Գերմանիայում մոտ 50 փախստականներ հարձակվել են ոստիկանների վրա, կա 13 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Տյուրինգիա շրջանում մոտ 50 փախստականներ հարձակվել են ոստիկանների վրա, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։
Էրֆուրտ քաղաքի ոստիկանության տվյալներով՝ անկարգությունները սկսվել են երեկ երեկոյան Զուլ քաղաքի փախստականների ապաստարանում, երբ ներգաղթյալներից մեկը սկսել է պոկել Ղուրանի էջերը, ինչն էլ առաջացրել է առնվազն 20 այլ փախստականների ագրեսիան։ Ավելի ուշ այդ խմբին է միացել ևս 30 մարդ, փոխանցում է Вести-ն։
Տղամարդը, ով դիպել է ներգաղթյալների կրոնական զգացմունքներին, փորձել է թաքնվել պահակակետում, սակայն կատաղած ամբոխը հետևել է նրան։ Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և հավաքվածների ուշադրությունը գրավել իրենց վրա։ Փախստականները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա։ Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 3 ոստիկան։
Բախումը շարունակվել է մոտ 4 ժամ։ Մոբիլիզացվել են ոստիկաններ մոտակա քաղաքներից։ Անկարգությունների հետևանքով տուժել են ոչ միայն ոստիկանները, այլև նրանց ծառայողական մեքենաները։



