«Հայփոստ»-ը շրջանառության մեջ է դրել «Եվրո 2016»-ին նվիրված նոր նամականիշ
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016» թեմային նվիրված` hուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Նամականիշի հետին պլանում պատկերված է «Ստատ դե Ֆրանս» Ֆրանսիայի ազգային մարզադաշտը` գունավորված Ֆրանսիայի դրոշի գույներով: Առաջին պլանում պատկերված են Եվրո 2016-ի գավաթը և խաղային իրադրությունում գտնվող երկու ֆուտբոլիստներ:
Նամականիշի անվանումն է՝ Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016», թողարկման օրը՝ 15 հուլիս 2016թ. : Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպարանը՝ Cartor, Ֆրանսիա: Չափսերը՝ 40,0 x 24,0 մմ, տպաքանակը՝ 60,000:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



