Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի մասին հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հայտարարության մեջասվում է.

«Նախկինում չորս անգամ դատապարտված Հ. Գևորգյանը 09.11.2015թ. դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 218հ. 21մ. 1,3,4,7 կ, 316հ. 1մ, 182հ. 1մ, 66հ. (պատանդ վերցնելը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, շորթում) ազատազրկման` 8 տարի ժամկետով (քրգործը գտնվում է վերաքննիչ դատարանում):

Կալանքը կրելու ընթացքում Հ. Գևորգյանը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգը խախտելու, այդ թվում` տարբեր արգելված իրեր (բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր, կտրող-ծակող առարկաներ, խաղաթղթեր) պահելու համար:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է բերվել 21.10.2011թ.-ին:

26.04.2014-24.02.2015թթ. գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և ստացել համապատասխան բուժում: Բուժումը ստանալուց հետո, սկսած 2015թ փետրվարի 25-ից առ այսօր, ինչպես «Արմենիա», այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոններում բազմիցս ենթարկվել է տարատեսակ հետազոտությունների (ռենտգեն հետազոտություն, նյարդաբանի զննում, գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիկ, էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտություններ), որոնց եզրակացության համաձայն` Հ. Գևորգյանի մոտ թոքերում օջախային ինֆիլտրատիվ  փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղի ախտաբանական շեղումներ և նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Ի դեպ, վերոնշյալ հետազոտությունները իրականացվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում:

02.06.2016թ.-ին Հ. Գևորգյանի համար հրավիրվել է նաև բազմապրոֆիլ մասնագետներից բաղկացած բժշկական կոնսիլիում, որի արդյունքում կայացվել է որոշում, ըստ որի` զննման պահին առկա օբյեկտիվ կլինիկական զննման և գործիքային հետազոտությունների հիման վրա Հ. Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Բացի քաղաքացիական հիվանդանոցներում հետազոտվելուց` Հ. Գևորգյանը 16.06.2016թ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է գաստրոֆիբրոսկոպիկ, ռենտգեն, ուլտրաձայնային և ԷՍԳ հետազոտությունների, որի արդյունքում ախտորոշվել է էրոզիվ գաստրիտ. նշանակվել և իրականացվում է համապատասխան բուժում ստացիոնար պայմաններում:

Նշենք, որ Հ. Գևորգյանը ընդգրկված է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց հավելյալ սնունդ հատկացնելու ենթակա անձանց ցուցակում և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով օգտվում է ոչ միայն սննդի օրական չափաբաժնից, այլ նաև հավելյալ սննդի չափաբաժնից:

Ի դեպ, հուլիսի 14-ին Հ. Գևորգյանը գրավոր եղանակով հրաժարվել է հերթական հետազոտության նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ին www.aravot.am կայքում Հ. Գևորգյանի մոր` «Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել» վերտառությամբ հոդվածում հրապարակված փաստին, թե որդուն վերջին անգամ դատարանում է տեսել. «տեսակցություն չեն տալիս: Ես թոշակառու կին եմ, թոշակս հենց ստանում եմ` պերեդաչի եմ տանում, ուզում եմ տղուս տեսնեմ` չթողեցին», ապա պետք է նշել, որ 2016թ. ընթացքում որևէ անձ, այդ թվում` Հ. Գևորգյանի մայրը՝ Ն. Ենգիբարյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին տեսակցություն ստանալու խնդրանքով չի դիմել:

Հ. Գևորգյանին իր դիմումի համաձայն տեսակցություն տրամադրվել է 2015թ. հուլիսի 9-ին իր մորեղբոր որդի Արման Վեզիրյանի հետ:

Հունիսի 28-ին www.hahr.am կայքում «Խոշտանգում, անմարդկային և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» վերտառությամբ հրապարակման մեջ նշված փաստի կապացությամբ, թե «Հ. Գևորգյանը հնարավորություն չի ունեցել օգտվել պետքարանից քանի որ միայնակ չի կարողանում տեղաշարժվել, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոչ այլ կալանավորների են թույլ տալիս մտնել խուց` օգնելու համար, ոչ էլ իրենք են օգնում կալանավորին», նշենք, որ Հ. Գևորգյանը անձամբ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի անվամբ դիմում է գրել, որում խնդրել է, որ, պայմանավորված իր նյարդային վիճակով, իր խցում այլ անձի չտեղաբաշխեն, քանի որ միայնակ ինքն իրեն ավելի հանգիստ է զգում, ինչը և բավարարվել է:

Այս և տարատեսակ այլ հրապարակումների, մասնավորապես` ս/թ հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցած նամակի մեջ նշված փաստերի կապակցությամբ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի ծառայողները բազմիցս այցելել են Հ. Գևորգյանին, սակայն վերջինս գրավոր հրաժարվել է որևէ բացատրություն կամ տեղեկատվություն տալ համացանցում հրապարակված նյութերի և իր կողմից դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցված հայտարարությունների կապակցությամբ, հրաժարվել է կոնկրետ հայտնել, թե որ ծառայողները երբ և ինչ իրավախախտումներ են թույլ տվել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով քրեակատարողական վարչություն է հրավիրվել Հ. Գևորգյանի մայրը Ն. Ենգիբարյանը, ով սակայն հրաժարվել է ներկայանալ:

Ինչ վերաբերում է Ն. Ենգիբարյանի` իր  որդուն Հ. Գևորգյանին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թունավորելու և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից իրեն պատկանող 125.000 դրամ գումարը հափշտակելու փաստերի վերաբերյալ Հ. Գևորգյանի հայտարարություններին, ապա դրանց հիման վրա արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում