Թուրքիան Վրաստանին ռազմական նյութատեխնիկական միջոցներ է նվիրաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան 700 հազար դոլարի ռազմական նյութատեխնիկական միջոցներ է նվիրաբերել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը' նշելով, որ ռազմական նյութատեխնիկական միջոցները վրացական կողմի ուժային գերատեսչություններին հանձնվել են 2004 եւ 2007 թվականներին երկու երկրների ԶՈւ միջեւ ստորագրված համաձայնագրրեի շրջանակում:
Ըստ գործակալության' նյութատեխնիկական միջոցների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի ՊՆ Օրխեւի բնակավայրում գտնվող ավտոմոբիլային գումարտակում: Նշվում է, որ Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օմար Բեգոիձեն աջակցության համար երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



