ՏԻՄ ընտրություններ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյս տարվա աշնանը՝ սեպտեմբերի 18-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության միանգամից հինգ մարզում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Սյունիքում եւ Տավուշում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ դիտորդների հավատարմագրման գործընթացը կիրականացվի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակ է սահմանվել օգոստոսի 14-19-ը: Դե, իսկ թեկնածուների գրանցումն էլ կկատարվի օգոստոսի 19-24-ն ընկած ժամանակահատվածում:
Աշնանը կայացող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կտեւի երկու շաբաթից մի փոքր ավելի՝ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը: Իսկ ինքնաբացարկի մասին դիմումները կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 8-ը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



