Լավրով-Քերի հանդիպումը շարունակվում է ավելի քան չորս ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները` հայտնելով, որ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով` 11:00-ին): Հանդիպման օրակարգում Սիրիայի իրադրությունն է, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև` ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերը:
Քերիի այցին ընդառաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մոսկվայում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Նախօրեին Քերիին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի հետ բանակցություններն անվանել է «բաց և լուրջ»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



