Ֆրանսիայի առողջապահության նախարարություն. Ահաբեկչությունից հետո 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիսում ահաբեկչությունից հետո 48 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Lefigaro-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից:
Պաշտոնական տվյալներով՝ դեպարտամենտի հիվանդանոցներում այժմ 188 մարդ է գտնվում, նրանցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական ակտը տեղի էր ունեցել հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո. Անգլիական ափով ընթացող բեռնատարը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց: Ոստիկանները վարորդին գնդակահարել են այն ժամանակ, երբ նա, վրաերթի ենթարկելով անցորդներին, զիգզագաձեւ ընթացքով անցել էր երկու կիլոմետր: Զոհվել է 84 մարդ, երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



