Բրիտանական խորհրդարանը Ֆրանսիայի դրոշի գույներով կպատվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական խորհրդարանի շենքը Ֆրանսիայի դրոշի գույներով կպատվի՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի:
«Երեկոյան ժամը 9-ից Վեսթմինսթերյան պալատը կպատվի Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի»,- ասված է Համայնքների պալատի միկրոբլոգում:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել:
Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհերի թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



