Խոշոր հրդեհ Ֆրանսիայում. շուրջ 300 մարդ տարհանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հարավ-արեւելյան Մարսել քաղաքից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել:
France Info ռադիոկայանի տվյալներով՝ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով 15:30-ի սահմաններում, Մարսելից 30 կմ հեռավորությամբ: Քաղաքի նավահանգստից ծխի երկու հսկայական սյուն է երեւում:
Տեղական հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ շուրջ 300 մարդ է տարհանվել: Հրդեհը 140 հեկտար բուսականություն է ոչնչացրել, այդ տեղանքով անցնող ավտոճանապարը փակվել է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքի վայրում շուրջ 350 հրշեջներ են աշխատում: Առայժմ չի հաղորդվում, արդյո՞ք նրանց հաջողվել է տեղայնացնել կրակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



