8 ժամ տևած բանակցություններից հետո Քերրիի պատվիրակությունն ընդմիջում է վերցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Ջոն Քերրիի գլխավորությամբ, ընդմիջում է վերցրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ռուսական գերատեսչության իր աղբյուրին:
«ՌԴ ԱԳՆ-ի հետ 8 ժամ տևած բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունն ընդմիջում է վերցրել՝ խորհրդակցությունների համար»,- նշել է աղբյուրը:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը հույս ունի՝ ամերիկյան պատվիրակության գործընկերների հետ բանակցությունները կշարունակվեն այսօր: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններն անսովոր կերպով են ընթանում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



