Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ
ԼԱՅՖԱնհրաժեշտ է.
8 հատ միջին չափսի կարտոֆիլ,
500 գրամ աղցած տապակած միս,
200 գրամ թթվասեր
200 գրամ պանիր,
200 գրամ կարագ,
2 հատ ձու,
աղ, սև ու կարմիր պղպեղ:

Պատրասման եղանակը.
Կարտոֆիլը խաշել, ավելացնել կարագ և աղ, տրորել և ստանալ միասեռ զանգված:

Կարտոֆիլը բաժանել 2 մասի, առաջին շերտ դնել կարտոֆիլի մի մասը այնուհետ աղացած միսը և կրկին դնել մնացած կարտոֆիլի մասը:

Կարտոֆիլի վրա լցնել քերիչով անցկացրած պանիրը և թթվասերով խառնուրդը:

Թթվասերով խառնուրդ. թթվասերին ավելացնել ձու, կարմիր պղպեղ ու աղ, խառնել և ստանալ միասեռ զանգված:

Ջեռոց նախապես տաքացնել և ուտեստը եփել մինչև կարմիր կեղևի առաջանալը:

1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



