Թուրքիայում մեկ գիշերում 194 մարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Աթա թուրքի օդանավակայանում լրագրողների եհտ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանության կողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



