Գրավվել է Թուրքիայի ՌԾՈՒ-ի ղեկավարությանը տեղափոխող ռազմանավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետական հեղաշրջման կողմնակիցների խումբը Թուրքիայի Գելջուկ ռազմածովային բազայում ռազմանավ է գրավել: Նրանց ձեռքում է նաեւ թուրքական ՌԾՈՒ-ի հրամանատարը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով հունական ռազմական աղբյուրին:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ հեղաշրջման մասնակիցները գրավել են Yavuz ռազմանավը:
Ներկայումս հեղաշրջման մասնակիցների խումբը ցանուցիչ է գործում: Նրանց մի մասը հանձնվել է թուրքական իշխանություններին: Վերջին տվյալների համաձայն, երկրի իշխանություններին հավատարիմ ուժայինները ավելի քան 2,8 հազար զինվորականի են ձերբակալել: Պուտչի մի քանի մասնակից ուղղաթիռով Հունաստան է փախել, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



