Պաշտոնական. Կանտեն՝ «Չելսիի» ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏՖուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կանտեի տրանսֆերը կազմելու է 35 միլիոն եվրո, թեեւ նրակլաուզուլան (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին) 26 միլիոն եվրո է:
Անգլիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 37 խաղը եւ բոլորից շատ է գնդակ խլել ու կասեցրել մրցակցի փոխանցումները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



