121 մարդ այս պահին դեռ հիվանդանոցում է. Ֆրանսիայի Առողջապահության նախարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Լազուրե ափի հիվանդանոցներում այս պահին ավելի քան 100 մարդ է մնում Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տեղեկագրում ասվում է, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 303 տուժածի:
Քաղաքային հիվանդանոցներից բացի, վիրավորներին ընդունել են Անտիբի, Կան սյու Մերի, Կաննի, Գրասի, Սեն Լորան դյու Վարի հիվանդանոցները: «121 մարդ հոսպիտալացված է մնում, նրանց թվում՝ 30 երեխա, որոնք Լենվալի հիվանդանոցում են: 26 մարդ նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, այդ թվում՝ 5 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



