Թուրքիայում ձերբակալել են Ռազմաօդային ուժերի հրամանատարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՁերբակալել են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական Sabah թերթը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իսկ զինվորականները հայտարարում էին իշխանությանը տապալելու մասին: Շաբաթ առավոտյան թուրք զինվորականներն սկսեցին հանձնվել: Արդյունքում ավելի քան 2800 մարդ ձերբակալվել է, վերջին տվյալներով` 161 մարդ զոհվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



