Կալիֆոռնիայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի 150 մասնակցի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ:
Ինչպես նշվում է Քերն շրջանի շերիֆի մամլո հաղորդագրության մեջ` մեքենան, որից սկսել են կրակել անցնելիս է եղել առանձնատան կողքով, որտեղ կազմակերպված միջոցառմանը շուրջ 150 մարդ է ներկա գտնվել: Մեքենայի անցնելու պահին հյուրերի մեծամասնությունը փողոցում է գտնվելիս եղել:
Երբ մեքենան մոտեցել է հանգստացողներին` մեքենայից կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետևանքով 14 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման կազմակերպման հետևում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



