Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի խորհրդարանի 4 քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտում են հեղաշրջման փորձը: Հայտարարությունը կարդացել է խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանը:
«Չնայած մեր քաղաքական տարաձայնություններին՝ մենք պաշտպանում ենք ժողովրդի կամքը, ընդունում ենք այն»,- ասված է փաստաթղթում:
Խոսնակը նշել է, որ խորհրդարանն այսուհետ իր պարտականությունները կատարելու է «որպես մեկ սիրտ»: Քահրամանի խոսքով՝ համատեղ հայտարարությունը միասնության ցուցաբերման տեսակետից պատմական է:
Հայտարարությունը ստորագրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, «Հանրապետական ժողովրդական» կուսակցության եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության, ինչպես նաեւ Ազգայնական շարժման պատգամավորները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



