Ֆեթուլլահ Գյուլեն. Հեղաշրջումը բեմադրել էր Էրդողանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները, թե ինքը կապ ունի հեղաշրջման փորձի հետ: Այս մասին ասված է Գյուլենի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:
«Ես խստորեն դատապարտում եմ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Որպես տարբեր ռազմական հեղաշրջումներից տուժած մարդ՝ ես հատկապես վիրավորական եմ համարում նման ակցիաներին մասնակցելու մասին մեղադրանքները: Ես կտրականապես հերքում եմ նման մեղադրանքները»,- ասել է Գյուլենը:
Նա լրատվամիջոցների հետ զրույցում նաեւ նշել է, որ չի հավատում, թե աշխարհում ինչ-որ մեկը կհավատա Էրդողանի մեղադրանքներին: Միաժամանակ նա չի բացառել, որ հեղաշրջումը բեմադրված է եղել, որը կատարել է Էրդողանը սեփական իշխանության ամրապնդման համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



