Միջերկրական ծովում ավելի քան 350 ներգաղթյալի են փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնդհանուր առմամբ, 4 առանձին փրկարարական գողություն է իրականացվել, որոնց ընթացքում հաջողվել է փրկել առնվազն 366 փախստականի, որոնց թվում` 82 կնոջ և 25 երեխայի: Հաղորդվում է, որ ներգաղթյալները ծովով երթևեկում էին 3 ռետինե նավակով և 1 փայտե նավակով:
Փրկված փախստականները հիմնականում Նիգերիայի, Եթովպիայի, Էրիթրեայի և Բանգլադեշի քաղաքացիներ են: Նրանց տեղափոխել են սիցիլիական Աուգուստա քաղաքի նավահանգիստ, որտեղ նրանց հարցաքննել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանման աշխատակիցները:
Իրականացված գործողությունների ընթացքում նաև 7 մարդ ձերբակալվել է մարդկանց անօրինական տեղափոխման կազմակերպման համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



