Թուրքիան պետք է վերադառնա օրենքի և ժողովրդավարության հանդեպ հարգանքին. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել Թուրքիայում կայունության արագ վերականգնմանը, օրենքի և ժողովրդավարության սկզբունքների վերադարձին:
«Հիմա հարկավոր է, որպեսզ երկիրը կրկին կայունություն ձեռք բերի, որպեսզի հետագայում ավելի չճկվի բռնության զսպանակը, որը պետք է կանգնեցնել: Օրենքի նկատմամբ հարգանքը և ժողովրդավարական քննարկումը յուրաքանչյուր իրավական պետության պարտադիր սկզբունքներն են»,- հայտարարել է Մոգերինին:
Նա նշել է, որ թուրքիայում պետական հեղաշրջման փորձը ստիպել է ողջ աշխարհին ժամեր շարունակ շունչը պահել և սպասել՝ «կարծես մենք վերադարձած լինեինք անցյալ, այլ հարյուրամյակ»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



