Նիսի ահաբեկչության գործով եւս 2 քաղաքացի է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս 2 անձի է ձերբակալել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:
Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ հետաքննության շրջանակում մեկ կին եւ մեկ տղամարդ է ձերբակալվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները ձերբակալել են ահաբեկչի կնոջն ու նրա շրջապատից 4 անձի:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուհլելը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



