Հնդկաստանում կեղծ ալկոհոլը զանգվածային թունավորման պատճառ է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսում առնվազն 17 մարդ է մահացել կեղծ ալկոհոլից թունավորման հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել Ուտտեր Փրադեշ նահանգի Էտահ քաղաքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Դեպքի առիթով 5 պետական ծառայող ազատվել է աշխատանքից: Տեղական ոստիկանության տվյալներով՝ 14 մարդ հիվանդանոցում է:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, որի շրջանակում արդեն մեկ ձերբակալված կա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



