Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից. Յացենյուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի վարչապետ Արսենիի Յացենյուկը հայտարարել է, որ ընթացիկ տարվա օգոստոսի 24-ից իր երկիրը դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից:
«Օգոստոսի 24-ից մենք դուրս ենք գալիս ԱՊՀ երկրների այսպես կոչված հետախուզման բազայից, որովհետեւ Մոսկվան չի կատարում մեր ընթացակարգային հանձնարարությունները եւ Ինտերպոլի տվյալների բազաներին մեր միանալը նշանակում է, որ մենք այժմ աշխարհի միասնական հետախուզական համակարգի մաս ենք դարձել», - օգոստոսի 20-ին Բորիսպոլում լրագրողներին հայտնել է Ուկրաինայի վարչապետը, փոխանցում է Ինտերֆաքս-Ուկրաինան:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերվատյուկն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Ինտերպոլի բազաներին միացումը օգոստոսի 15-ից արդեն գործում է թեսթային ռեժիմում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



