Ռուսաստանում բնակելի շենքում հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում Յամալայի Լաբիտնանգի բնակավայրում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Հրդեհի հետեւանքով 10 մարդ է տուժել, որոնցից 9-ը, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել է, մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շենքից 23 մարդ է տարհանվել:
Հրդեհվել է երկու մուտք ունեցող 2 հարկանի փայտե շենք: Քրեական գործ է հարուցվել: Հետաքննության վարկածով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման լարերում խնդիրների պատճառով:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



