Նիսի հիվանդանոցներում դեռեւս ահաբեկչությունից 85 տուժած կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հիվանդանոցներում դեռեւս 85 մարդ կա, 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Ահաբեկչության հետեւանքով հիվանդանոց տեղափոխված տասնյակ տուժածներ արդեն դուրս են գրվել, սակայն հետագայում նույնպես նրանք կարող են լրացուցիչ բուժօգնության կարիք ունենալ:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուխլելը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



