Մեծ Բրիտանիան հրաժարվում է միգրանտների ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Եվրամիության երկրներից միգրանտների ընդունել, որոնք, ցանկանալով «ցատկել վերջին վագոնի մեջ», կժամանեն հանրաքվեից հետո եւ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալուց առաջ: Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:
Նախարարի պաշտոնում The Mail-ին տված առաջին հարցազրույցում նա ասել է, որ այս կանոնները կվերաբերեն ինչպես Մեծ Բրիտանիա ժամանող եվրոպացիներին, այնպես էլ ԵՄ երկրներ մեկնող բրիտանացիներին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նաեւ ընդգծել է, որ, հնարավոր է, կեցության իրավունք կստանան նրանք, ովքեր համապատասխան հայտը ներկայացրել են մինչեւ որոշակի ժամկետը:
Ավելի վաղ Դեւիսը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ից փաստացի դուրս գալ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



