Ձերբակալվել է Ինջիրլիքի բազայի հրամանատարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է Ինջիրլիքի ռազմաբազայի հրամանատարը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանատարը ձերբակալվել է Ադանայում: Նույն շրջանում ձերբակալվել է եւս 10 բարձրաստիճան թուրք սպա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեղաշրջման փորձից հետո Ինջիրլիքի ռազմաբազան փակվել է, անջատվել է նաեւ բազայի արտաքին էլեկտրամատակարարումը:
Այս բազայում են տեղակայցած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիան, որն օգտագործվում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



