Ռեալը 25 ֆուտբոլիստներով մեկնել է Հյուսիսային Ամերիկա
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» գալիք մրցաշրջանին նախապատրաստվելու համար 25 ֆուտբոլիստներով մեկնել է Կանադա:
Մոտ օրերս «Ռեալը» կմարզվի Մոնրեալում: Կազմում ընդգրկվել են նաեւ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի երկու որդիները՝ դարպասապահ Լուկան եւ կիսապաշտպան Էնցոն:
Հյուսիսային Ամերիկայում «Ռեալը» Միջազգային Չեմպիոնների գավաթի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի, «Բավարիայի» եւ «Չելսիի» հետ:
Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես, Ալեքս Կրանինկս, Լուկա Զիդան
Պաշտպաններ. Դանիլո, Ռաֆայել Վարան, Մարսելո, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես, Ֆիլիպ Լինհարթ, Ալվարո Տեխերո, Աշրաֆ Հակիմի
Կիսապաշտպաններ. Կազեմիրո, Իսկո, Մատեո Կովաչիչ, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Մարտին Էդեգոր, Էնցո Զիդան, Ալեյշ Ֆեբաս
Հարձակվողներ. Կարիմ Բենզեմա, Խեսե Ռոդրիգես, Բորխա Մայորալ, Մարիանո Դիաս