Էրդողանը կրկին խոսել է մահապատժի ներդրման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է մահապատժի ներդրման մասին:
«Ժողովրդավարության պարագայում ժողովրդի պահանջը չի կարող անտեսվել: Դա ձեր իրավունքն է: Դա կգնահատվի սահմանադրական գործընթացի շրջանակում՝ համապատասխան ատյաններում, որոնք որոշում կկայացնեն»,- ասել է Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հավաքվածները վանկարկել են՝ «Մահապատիժ ենք ուզում»:
Նախաձեռնությունը կապված է հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի հետ: Հիշեցնենք, որ այդ ընթացքում շուրջ 260 մարդ է մահացել, հազարավոր վիրավորներ, ինչպես նաեւ ձերբակալվածներ կան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



