Հունական իշխանությունները թուրք զինվորականներին մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի իշխանություններն ուղղաթիռով Թուրքիայից փախած թուրք 8 սպաների մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ առավոտյան հունական Ալեքսանդրուպոլիս քաղաքում թուրքական ռազմական ուղղաթիռ է վայրէջք կատարել, որում 8 զինվորական է եղել: Թուրքիայից փախած զինվորականները քաղաքական ապաստան են հայցել:
Նրանց փաստաբանը հունական հեռուստաալիքի տված հարցազրույցում նշել է, որ իր հաճախորդները չեն մասնակցել հեղաշրջմանը եւ Հունաստան են փախել միայն այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Փաստաբանի խոսքով՝ զինվորականները վախենում են իրենց կյանքի համար: Թուրքիան նրանց արտահանձնում է պահանջում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



