Համեստությունն այլևս նորաձև չէ. հարսանեկան զգեստները թելադրում են սեքսուալություն
ՖՈՏՈDaily Mail-ը պատմել է, թե ինչ է ներկայում նորաձև կրել հարսանիքներին:
Ժամանակակից հարսանեկան զգեստները դառնում են ավելի սեքսուալ ու գայթակղիչ, գրում է թերթը,-գրում է Past.am-ը:
Դրա վառ օրինակը Նյու Յորքի հարսանեկան նորաձևության շաբաթն էր:
Պարբերականը նշում է, որ ներկայում նախապատվությունը տրվում է բաց, կիսաթափանց զգեստներին: Դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ավանդական սպիտակ զգեստների հետ, որը ներմուծել էր թագուհի Վիկտորյան 1840-ին:
Հենց նա փոխեց եվրոպացիների պատկերացումը հարսանեկան զգեստի մասին՝ առաջին անգամ կրելով ճերմակ զգեստ:
Նոր սեզանում հարսանեկան զգեստների հիմնական տարրերն են ժանեկավոր, թափանցիկ կտորները, բաց մեջքը: Այս առումով առաջատարներն էին Marchesa-ի ու Մոնիկա Լյուլյեի հարսանեկան հավաքածուները:












1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



